Կանադայում ՀՀ դեսպանը և Կանադայի խորհրդարանի Սենատի խոսնակը քննարկել են անվտանգային հարցեր

Ապրիլի 11-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Սենատի խոսնակ Ռեմոնդ Գանիեի հետ։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական օրակարգին, խորհրդարանական դիվանագիտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերն ընդգծեցին միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը՝ ուշադրություն հրավիրելով կանանց քաղաքական առավել ներգրավվածության ապահովման խնդրի վրա։ Առանձնահատուկ կարևորվեց երկկողմ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների,…

Կարդալ ավելին

UWW-ն կհետաքննի և կպատժի Բաքվում Իտալիան ներկայացնող աշխարհի չեմպիոն ըմբիշին կաշառելու փորձի և նրան պարտության տանելու մեղավորներին

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) պաշտոնական բողոք է ստացել Իտալիայի ըմբշամարտի ֆեդերացիայից՝ ապրիլին Բաքվում կայացած նախաօլիմպիական խաղերում որակավորման մրցաշարի 74 կգ քաշայինների կիսաեզրափակչում Չամիզոն և Բայրամով գոտեմարտից. նշում է UWW-ն և տեղեկացնում, որ գոտեմարտերի բոլոր գործողությունները, մրցավարական որոշումները կվերանայվեն ուշադիր և անհրաժեշտ որոշումներ և համապատասխան պատժամիջոցներ կլինեն:   Նշվում է, որ նաև բոլոր մյուս հայտարարությունները, որոնք…

Կարդալ ավելին

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով. Կոստանյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է. «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունն ուսումնասիրվում է իրավապահների կողմից»: Հշեցնենք, որ երեկվանից Տելեգրամով տարածվում են բավականին սահմռկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին:

Կարդալ ավելին

ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել Ներքին Խնձորեսկում մոլորված հովվի և ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Ներքին Խնձորեսկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ «2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով…

Կարդալ ավելին