
Ապրիլի 24-ին ընդառաջ՝ իշխանությունները փորձում են Թուրքիային ևս մեկ զիջում ի ցույց դնել՝ հրաժարվելով Ցեղասպանության գործընթացից
Եթե մեկ բառով բնութագրեմ, ապա դա ուրացում է, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ցեղասպանություն բառը Մեծ եղեռնով փախարինելու քայլերին՝ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Նույն Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի առաջ խոսում էր Արցախի մասին, տեսանք, թե լեզվային վարժանքներն իրենց մոտ ինչ փոփոխությունների ենթարկվեցին։ Ըստ էության, սա կանխատեսելի գործընթաց է, այս դեպքում Թուրքիային՝ հատկապես…