
«Վանաձոր» ՔԿՀ-ում բուժքրոջ ներքնազգեստից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ
ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույր Է.Ա.-ն արգելված իրեր է փոխանցելու դատապարտյալներից մեկին։ Ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ապրիլի 14-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության…