
Ոսկեպարում վարչապետը բնակիչներին ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում է։ Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ոսկեպարցիների հարցերին։