
Սամվել Վարդանյանի խոշտանգման գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ ԱԺ նախագահի հրապարակային հայտարարության հետ կապի մեջ, որում առկա է իրավապահ մարմինների անթույլատրելի ուղղորդում
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ «Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների [փաստաբանների հայտարարությունների] առնչությամբ հետևյալը. 1. Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի այսօրվա հաղորդումները պետք է արժանանան քննության անհապաղ նախաձեռնված…