Պուտինն ու Ալիևն ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կվարեն

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը ապրիլի 22-ին կհանդիպեն Մոսկվայում։ Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ղեկավարն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։ «Նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդի հարցերի շուրջ»,- բանակցությունների թեմաները հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։…

Կարդալ ավելին

Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը

Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի…

Կարդալ ավելին

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ի վերջո դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք դեռ մեզ դաշնակից ենք համարում։ Մենք դաշնակիցներ ենք իրավաբանորեն։ Կարծում եմ, ոչ միայն իրվաբանորեն, և որ այնտեղ կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,- ասել է…

Կարդալ ավելին

Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը

Մեկնարկել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով դատական նիստը։ Այսօր դատարանում ցուցմունք տվեց նրա անվտանգության աշխատողը։ Նա հայտարարեց, որ այդ օրն իրենց մոտ շատ սթրեսային վիճակ էր։ «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք։ Մենք թույլ չէինք տալիս, մենք համոզված էինք,…

Կարդալ ավելին