Day: April 22, 2024
Պուտինն Ալիևի հետ հանդիպման ժամանակ «շատ զգայուն» է որակել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում
Մոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնազրույցը։ Հիշեցնենք՝ Ալիևն աշխատանքային այցով Ռուսաստանում է։ Առանձնազրույցի ժամանակ քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, երկու կողմերն էլ կարևոր են համարել դրանք։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում առկա իրավիճակին՝ նշելով, որ անվտանգության խնդիրներն այստեղ «շատ զգայուն են»։ «Կքննարկենք նաև…
Մհեր Գրիգորյանի գրասենյակից խոստացել են Ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանին չհանձնել
Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հավաստիացրել են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում։ Հավաստիացումը գրասենյակից հայտնել են «Արմենպրես»-ին։
