Նունե Պետրոսյանը վերանշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Քաղաքաշինության կոմիտեում նշանակման մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Նունե Պետրոսյանին վերանշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում»,- ասվում է որոշման մեջ:

Կարդալ ավելին

Մետրոն ապրիլի 24-ին կաշխատի ժամը 07։00-ից

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2024 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։

Կարդալ ավելին

Ալավերդի-Օձուն խաչմերուկում երթևեկությունը վերականգնվել է

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ալավերդի-Օձուն խաչմերուկում երթևեկությունը վերականգնվել է։ «Հայաքվե» նախաձեռնության կողմից փակված ճանապարահին մեծ թվով մեքենաներ էին կուտակվել։ Նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը կոչ արեց բախումների չգնալ։ Ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը։ Լոռու մարզի ոստիկանապետ Արթուր Զաքարյանը հանձնարարեց ոստիկաններին պարեկների հետ կարգավորել երթևեկությունը։

Կարդալ ավելին

Տավուշի մարզը նոր դատախազ ունի. Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի, 9-ի, 17-ի, 18-ի, 19-ի և 22-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ  Արմեն Մուրադյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին: Շիրազ Գրիգորյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված…

Կարդալ ավելին