Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ արձագանքելով տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայողների՝ սահմանամերձ գյուղերի բնակիչների պայքարին միանալուն։ «Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը…
