April 28, 2024

Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող  ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը,  հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ: Սյունիքի մարզպետի  աշխատակազմի անդամները՝ մարզպետ…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ օրակարգը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման դրական…

Կարդալ ավելին

Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում

«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են արել միանալ շարժմանը, հայրենիքի պաշտպանության պայքարին, քանի որ Տավուշից հետո նույնը սպասում է մյուս մարզերի: Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրազեկման ակցիան խաղաղ բնույթ է կրելու։ Հայտարարելով, որ  անտարբեր չպետք է լինել հայրենիքի համդեպ՝ երթի մասնակիցներն ասում էին. «Մի քանի օր առաջ…

Կարդալ ավելին

Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը

Այսօր Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը: Սուրբ Խաչի երևման տոնը վերահաստատում է Քրիստոսի մշտական ներկայությունը մեր կյանքում: «Կան արժեքներ, որոնք ժամանակավոր են: Մեր կյանքը, որն այդքան շատ ենք սիրում, նույնպես հեռանում է մեզնից: Կան արժեքներ, որոնք հավիտենական են՝ Աստված, Քրիստոսի Ավետարանը, խաչի զորությունը»,- ընդգծում էՏեր Շահե քահանա Հայրապետյանը:  

Կարդալ ավելին