April 2024 Page 100

Մեդովկա գյուղում տուն է այրվել

Ապրիլի 1-ին, ժամը 18։39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեդովկա գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կութի եւ Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին  հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին,…

Կարդալ ավելին

Մինչև 2030 թվականը Ռուսաստանը պետք է լինի աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող 4 երկրներից մեկը․ Պուտին

Ռուսաստանի կառավարությունը պետք է ապահովի, որ Ռուսաստանի տնտեսությունը գնողունակության համարժեքությամբ աշխարհում ամենամեծ տնտեսությունն ունեցող երկների շարքում լինի առնվազն չորրորդ տեղում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Կառավարությունը պետք է երկրի նախագահին այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին զեկուցի  մինչև 2025 թվականի մարտի 31-ը, այնուհետև տարեկան հաշվետվություններ ներկայացնի։ Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել է մինչև 2030 թվականը ավելացնել…

Կարդալ ավելին

«ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, այն կրում է պաշտպանական բնույթ»․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին իրականացրած ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական…

Կարդալ ավելին