April 2024 Page 101

Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ է հանդես եկել

Խորհրդարանական ընդդիմությունը՝ Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ԱԺ հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ են հանդես եկել, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հստակեցնելով, որ օրակարգում   սահմանազատման և սահմանագծման գործընթացին առնչվող հարցերն են լինելու։ «Մեզ համար կան բազմաթիվ անհայտ հարցեր, և մենք ակնկալում ենք, որ վերջապես իշխանությունները կներկայացնեն, թե ինչի հիման վրա են պնդում, թե Տավուշի…

Կարդալ ավելին

«Կազմակերպության պատասխանատվության գոտին անդամ պետությունների ինքնիշխան տարածքն է»․ ՀԱՊԿ-ից պատասխանել են Փաշինյանին

ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում  Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական ​​սահմանների շրջանակներում, РБК-ին ասել են ՀԱՊԿ-ից։ «Պատասխանատվության գոտուն վերաբերող ձևակերպումը բավականին բարդ է,  հայտարարությունն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել երկրում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան, քանի որ համաձայն «Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորման ու գործունեության մասին համաձայնագրի, որը…

Կարդալ ավելին

Հայաստանի բանկերը «Միր» քարտերի ընդունումը դադարեցրել են ԱՄՆ աննախադեպ ճնշման պատճառով. Պեսկով

Հայաստանի բանկերը ապրիլին դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ աննախադեպ ճնշման պատճառով, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի կողմից աննախադեպ ճնշման՝ պատժամիջոցների, երկրորդական պատժամիջոցների սպառնալիքի», – բացատրել է Կրեմլի խոսնակը: «Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը և այլ հաստատություններ միջոցներ…

Կարդալ ավելին

ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստան

Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ՊՆ վարչական համալիրում ապրիլի 1-5-ը հրահանգիչները ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ Մեդիա» պետական հիմնարկի ծառայողների հետ անցկացնելու են հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակման վարժանքներ: Ծրագրի մեկնարկին խոսքով հանդես է…

Կարդալ ավելին