April 2024 Page 13

Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ արձագանքելով տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայողների՝ սահմանամերձ գյուղերի բնակիչների պայքարին միանալուն։   «Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ:   ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը…

Կարդալ ավելին

Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Կիրանցում ոստիկանների հետ բախումից հետո իրավիճակը որոշակիորեն հանդարտվելուց հետո խոսքով դիմեց տավուշցիներին՝ մեր ժողովուրդը, ինչպես միշտ, հերոսաբար պատնեշ եղավ իր տանը․ «Սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի։ Այսօր դուք այստեղ հաղթանակի հիմքերն եք դրել։ Ոչ ոք ո՛չ այդ պատիվը, ո՛չ այդ հաղթանակը…

Կարդալ ավելին

Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերակառուցել հարաբերությունները, բայց նոր հիմքի վրա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։ «Այսպես թե այնպես հարաբերությունները պետք է կառուցվեն։ Հատուկ ռազմական գործողությունը վաղ թե ուշ  մեզ համար հաջողությամբ կավարտվի, և Ռուսաստանի համար՝ որպես երկիր, որը վտանգ չի ներկայացնում…

Կարդալ ավելին

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն

Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են»։

Կարդալ ավելին