Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խաղաղ ակցիաների մասնակից ՀՀ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության բիրտ գործողություններին է անդրադարձել։ «Ինչ ահազանգ ստացվել է և նաև իմ այցելած ոստիկանական բաժանմունքում, քաղաքի տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիները նշում էին ոստիկանների ընդգծված կոպտության և անհարգալից վարքի մասին: Որքան խնդիրը ներքաղաքականից ազգայինի է վերածվում, այնքան իշխանության գործողություններն…
