Էդգար Ղազարյանին ազատ են արձակել
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ազատության մեջ է։ Այդ մասին նա անձամբ է հայտնել։ «Քիչ առաջ ազատ արձակվեցի ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոն բաժնից, ուր ապօրինի բերման էի ենթարկվել այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում»,- գրել է նա։ Հիշեցնենք՝ այսօր Երևանում ևս բողոքի ակցիաներ էին, ոստիկաններն, ուժի կիրառմամբ, բերման էին ենթարկում քաղաքացիներին։
