Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող էջը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և մրցանակի ոգեշնչման աղբյուր, Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի վավերագրումն է, որն ամփոփում և ամբողջացնում է «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագիրը: Երևանում Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի բացումը նախատեսվում է մինչև տարեվերջ, իսկ մինչ այդ հուշակոթողի էսքիզն…
