April 2024 Page 34

Մհեր Գրիգորյանի գրասենյակից խոստացել են Ոսկեպարի եկեղեցին Ադրբեջանին չհանձնել

Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հավաստիացրել են, թե  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում։ Հավաստիացումը գրասենյակից հայտնել են «Արմենպրես»-ին։

Կարդալ ավելին

Նունե Պետրոսյանը վերանշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Քաղաքաշինության կոմիտեում նշանակման մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Նունե Պետրոսյանին վերանշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում»,- ասվում է որոշման մեջ:

Կարդալ ավելին

Մետրոն ապրիլի 24-ին կաշխատի ժամը 07։00-ից

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2024 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։

Կարդալ ավելին

Ալավերդի-Օձուն խաչմերուկում երթևեկությունը վերականգնվել է

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ալավերդի-Օձուն խաչմերուկում երթևեկությունը վերականգնվել է։ «Հայաքվե» նախաձեռնության կողմից փակված ճանապարահին մեծ թվով մեքենաներ էին կուտակվել։ Նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը կոչ արեց բախումների չգնալ։ Ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը։ Լոռու մարզի ոստիկանապետ Արթուր Զաքարյանը հանձնարարեց ոստիկաններին պարեկների հետ կարգավորել երթևեկությունը։

Կարդալ ավելին