April 2024 Page 53

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. Օրակարգում մեկ հարց է (ուղիղ)

Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 16-ին արտհերթ նիստ է գումարել: Նիստի օրկարգում միայն մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկու ընթերցմամբ քննարկելու հարցը: Առաջարկվում է օգոստոսի 3-ը նշել որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշտակաի օր:

Կարդալ ավելին

Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ Աշոտ Ահարոնյանը ոստիկանության ողջ համակարգին մաղթում է ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի: «Այսօր Ոստիկանության օրն է՝ մասնագիտական տոնը իրավապահ համակարգի մի կարևորագույն օղակի, որը տասնամյակներ ապահովել է երկրի ներքին կայունությունն ու քաղաքացու ամենակարևոր՝ անվտանգ ապրելու իրավունքը: Չեմ ասում՝…

Կարդալ ավելին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս-ուսի կանգնած լինեն մեր կողքին. ՔՊ-ական

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս-ուսի կանգնած լինեն մեր կողքին,  ԵԽԽՎ բացման նիստին այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։ «Ես ցանկանում եմ խոսել իմ երկրի համար շատ կարևոր իրադարձության մասին, որը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Բրյուսելում։ Այդ իրադարձությունը եռակողմ հանդիպումն է ՀՀ վարչապետի, ԵՄ հանձնաժողովի նախագահի և Բարձր Ներկայացուցչի…

Կարդալ ավելին

Այս երկրի թիվ մեկ հերոսը զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան Աբրահամյան

Կառավարության վերջին որոշումներից մեկով նախատեսվում է ՆԳՆ ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող զինծառայողների համար 20.000-ական դրամի փոխարեն սահմանել 70․000-ական դրամ ամսական հավելում, այս մասին հիշեցրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ինքս տարբեր առիթներով՝ հրապարակային և գրավոր (փակ) տեքստով, առաջարկել եմ զինծառայողների՝ առաջին հերթին դիրքապահ անձնակազմի աշխատավարձը՝ բազային կամ հավելավճարային ձևով բարձրացնել, տվել…

Կարդալ ավելին