Անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը, որտեղ թաղված են Թեհլերյանն ու Սարոյանը
Ապրիլի 12-ի երեկոյան անհայտ անձինք հրկիզել են Ֆրեզնոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) «Արարատ» հայկական գերեզմանատունը, հայտնում է «Զարթոնք»-ը։ Ուրբաթ երեկոյան գերեզմանատան գլխավոր մուտքի մոտ ութ ծառ է հրկիզվել։ Այս մասին օպերատիվորեն տեղեկացրել են ոստիկաններին ու հրշեջներին։ Առայժմ ոչ ոք չի ձերբակալվել հրկիզման կասկածանքով։ Պարբերականի տվյալներով, այս տարվա հունվարից ի վեր սա վեցերորդ հրկիզումն է գերեզմանատանը, որը հիմնադրվել է 1885…
