April 2024 Page 66

UWW-ն կհետաքննի և կպատժի Բաքվում Իտալիան ներկայացնող աշխարհի չեմպիոն ըմբիշին կաշառելու փորձի և նրան պարտության տանելու մեղավորներին

Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) պաշտոնական բողոք է ստացել Իտալիայի ըմբշամարտի ֆեդերացիայից՝ ապրիլին Բաքվում կայացած նախաօլիմպիական խաղերում որակավորման մրցաշարի 74 կգ քաշայինների կիսաեզրափակչում Չամիզոն և Բայրամով գոտեմարտից. նշում է UWW-ն և տեղեկացնում, որ գոտեմարտերի բոլոր գործողությունները, մրցավարական որոշումները կվերանայվեն ուշադիր և անհրաժեշտ որոշումներ և համապատասխան պատժամիջոցներ կլինեն:   Նշվում է, որ նաև բոլոր մյուս հայտարարությունները, որոնք…

Կարդալ ավելին

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով. Կոստանյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է. «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունն ուսումնասիրվում է իրավապահների կողմից»: Հշեցնենք, որ երեկվանից Տելեգրամով տարածվում են բավականին սահմռկեցուցիչ հայտարարություններ, որոնք վերաբերում են դպրոցներին:

Կարդալ ավելին

ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել Ներքին Խնձորեսկում մոլորված հովվի և ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Ներքին Խնձորեսկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ «2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով…

Կարդալ ավելին

Երևանում քաղաքացին ընկել է չորս մետր խորությամբ փոսը, օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 11-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վստրեչի կամրջի մոտակայքում գտնվող չշահագործվող շինությունում քաղաքացին ընկել է չորս մետր խորությամբ փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է Արցախի…

Կարդալ ավելին