Կոչ՝ ՀՀ իշխանություններին. հրաժարվել պարտվողական գործելաոճից և ընթացք չտալ այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև
Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը, նշված է Տավուշի մարզից տարածքներ հանձնելու վերաբերյալ Հայաստանի Եպիսկոպոսների և Թեմակալ Առաջնորդների հայտարարության մեջ։ «Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական…
