Կրակոցներից հետո ԵՄ դիտորդները պարեկության են գնացել
ԵՄ դիտորդները X-ի իրենց էջում գրառում են արել՝ տեղեկացնելով, թե պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում: «Իրավիճակը կայուն է և հանգիստ»,- նշված է գրառման մեջ։
