April 2024 Page 87

Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով, ինչը կարող է առաջացնել անվտանգության վակուում․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել այսօր Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման կապակցությամբ։ ՌԴ ԱԳ նախարարությունը նշել է, որ այս հանդիպումը համարում է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելուն ուղղված հերթական փորձ՝ հավաքական Արևմուտքի կողմից։ «Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի կողմից անպատասխանատու և ապակառուցողական կերպով միջամտելը, տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև հարաբերություններում սեպ խրելու…

Կարդալ ավելին

Չինարիի (Տավուշ) և Վերին Շորժայի (Գեղարքունիք) հատվածում թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են․ «Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ…

Կարդալ ավելին

Կպչուն ժապավենով փաթեթավորված թմրամիջոցի 51 փաթեթները 51-ամյա տղամարդը պատրաստվում էր իրացնել Տելեգրամով

2024թ. ապրիլի 1-ին՝ ժամը 15:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու ակնհայտորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցից ձերբակալվել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել 51-ամյա տղամարդ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 51 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը, նախնական տվյալներով, կազմել է…

Կարդալ ավելին

Գերազանց խորհրդակցություն անցկացրինք ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերազանց է որակել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ ունեցած խորհրդակցությունները։ «Գերազանց խորհրդակցություն անցկացրինք ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ Հայաստանի տնտեսական, հումանիտար և ժողովրդավարական կայունության ամրապնդման նպատակով համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է վարչապետը։

Կարդալ ավելին