Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամանթա Փաուերի հետ (Տեսանյութ)
Բրյուսելում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերի հետ։ «Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպում ունեցա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
