
Քաղաքական, տնտեսական և ռազմական էսկալացիայի ճանապարհն ընտրած ԵՄ-ին անհրաժեշտ պատասխան կտրվի․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան մանրամասն կվերլուծի Եվրամիության սահմանած նոր հակառուսական պատժամիջոցները և պատասխան քայլեր կձեռնարկի, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Նոր հայտարարված այս բոլոր միջոցառումները մանրազնին կվերլուծվեն և պատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- ասել է Գրուշկոն։ Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով՝ ԵՄ-ն ընտրել է քաղաքական, տնտեսական և ռազմական էսկալացիայի ճանապարհը։ «Ռուսաստանը սահմանափակումների նոր փաթեթի առնչությամբ նույն…