Դանիան ծրագրում է 2024 թվականին Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային օգնությունը հասցնել 217 միլիոն դոլարի
Դանիան 2024 թվականին կավելացնի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի զարգացման համար հատկացվող օգնության չափը։ Այս մասին ասվում է Դանիայի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նախարարության տվյալներով՝ հաջորդ տարի 1,5 միլիարդ կրոն (ավելի քան 217 միլիոն դոլար) կհատկացվի «Ուկրաինայում քաղաքացիական նախաձեռնությունների զարգացմանը» և Վրաստանում ու Մոլդովայում «ժողովրդավարացման գործընթացներին աջակցելու համար»։ Այս տարի Դանիայի կառավարության ծախսերի այս հոդվածը…
