«Կանեփ-կակաչ-2023» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները` սեպտեմբերի 4-ի դրությամբ
Շարունակվում է «Կանեփ-կակաչ-2023» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակն է` շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումը: Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է ավելի քան 12 տոննա կանեփի և 4,5…
