Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վերացվել է քաղաքացիների համար վիզային ռեժիմը

Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄԷ կատարած պաշտոնական այցի արդյունքը:   «Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն ԱՄԷ նշանավորվեց Հայաստանի և ԱՄԷ քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման համաձայնագրի ստորագրմամբ»,- գրել է փոխնախարարը:

Կարդալ ավելին

Կոչ ենք անում հանրությանը՝ չտրվել սադրանքների լրացուցիչ լարվածությունից ու անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար. Արցախի նախագահի աշխատակազմ

Արցախի տեղեկատվական շտաբը տարածել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը.   «Հարգելի՛ հայրենակիցներ,   Հայտնում ենք, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թ. դեկտեմբերի 13-ի«Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների մասին» ՆՀ-1792-Ն հրամանագրի 4-րդ կետի համաձայն՝ սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը:   Հավաքներ կազմակերպել թույլտրվում է բացառապես Արցախի…

Կարդալ ավելին

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն կրակ չեն բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 8-ին` ժամը 13։35-ից 13։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:   Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Կարդալ ավելին

Ներքաղաքական լարված իրադրություն է. Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է՝ սահմանադրական կարգը տապալելու դեպքում կդիմեն վճռական գործողությունների

Սեպտեմբերի 9-ին Արցախի ԱԺ կողմից նախագահի ընտրություններով պայմանավորված՝ հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն, այս մասին հաղորդում են Արցախի ԱԱԾ-ից։   «Միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների և ցույցերի անցկացման կոչեր են անում` այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։   Տեղեկացնում ենք, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների շրջանակում ձեռնարկելու…

Կարդալ ավելին