Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիայի դեմ դաշտ դուրս կգա սպիտակ խաղաշապիկով
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Թուրքիայի դեմ խաղից առաջ։ ՀՖՖ-ից հայտնում են, որ Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիայի դեմ դաշտ դուրս կգա սպիտակ խաղաշապիկով։ Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Թուրքիային։ Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ Հայաստանի ազգային հավաքականը Թուրքիա է մեկնել նախօրեին։
