
Մեկնարկում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր համերգաշրջանը․ համերգները կղեկավարի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը
Սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 11-ը Երեւանում կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական յոթերորդ փառատոնը։ Այն դասական երաժշտության սիրահարներին կներկայանա հարուստ համերգային ծրագրով և աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտներով։ Այս փառատոնով կմեկնարկի նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նոր՝ 18-րդ համերգաշրջանը։ «Արմենիա» միջազգային փառատոնի համահիմնադիր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։…