Բաքուն համաձայնել է բացել Լաչինի միջանցքը պայմանով

Ադրբեջանը Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հետ բարձր մակարդակի շփումների ընթացքում համաձայնել է Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի միաժամանակյա օգտագործմանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։   Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին զուգահեռ Լաչինի միջանցքով ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բեռների փոխադրման համար պայմաններ ստեղծել անցակետում սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ։

Կարդալ ավելին

Երեկ մարզադաշտում վիճել են ու հարվածներ հասցրել իրար. ձերբակալվել է 3 քաղաքացի

Սեպտեմբերի 9-ին ժամը 21.05-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Վ.Սարգսյանի անվան մարզադաշտից ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով ձերբակալել են երեք անձի, որոնք վիճաբանել են և ձեռքերով փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:   Ոստիկանությունից հայտնում են, որ վերջիններս հրաժարվել են հաղորդումներ տալուց:   Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել է քննչական բաժին:

Կարդալ ավելին

Վերականգնվել է պետությանը պատճառված 151 մլն դրամի վնասը. Դատախազություն

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ոսկյա ձուլակտորներ ներմուծելու վերաբերյալ չորս վարույթ:   Մասնավորապես՝ պարզվել է, որ 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, «Զվարթնոց» օդանավակայանում զննման են ենթարկվել Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած քաղաքացիների ուղեբեռները:   Զննման արդյունքում հայտնաբերվել են Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակնհայտ առևտրային չափաքանակի,…

Կարդալ ավելին

Ռուսական հումանիտար օգնությամբ բեռը Ստեփանակերտում է. Արցախի տեղեկատվական շտաբ

    Արցախի տեղեկատվական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ռուսական հումանիտար օգնությամբ բեռը հասել է Ստեփանակերտ:   Հայտարարությունում ասվում է. «Ինչպես նախապես հայտատարվել էր, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ:   Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով, հանրապետության իշխանությունների թույլտվությամբ…

Կարդալ ավելին