Ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել են 475 ընտրական տեղամասային կենտրոններ
Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման նպատակով Երևանում կազմավորվել են 475 ընտրական տեղամասային կենտրոններ։ ԿԸՀ-ից հայտնում են, որ քվեարկության ողջ ընթացքը և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացն առցանց հեռարձակվելու է Երևանի բոլոր 475 տեղամասերից՝ իրական ժամանակում։ «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով քվեարկության արդյունքներ ԸԸՀ-ներում մուտքագրվելուց հետո իրական ժամանակում առցանց հրապարակվելու են։