Քարոզարշավի ընթացքում ոստիկանությունում ստացվել է 26 հաղորդում, այսօր՝ երեք հաղորդում
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 16-ը, ոստիկանությունում ստացվել և քննարկվել է ընդհանուր առմամբ 26 հաղորդում, որոնցից 8-ը առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող, իսկ 18-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ: ԿԸՀ կայացած ասուլիսում ասաց ներքին գործերի նախարարության ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյան: Նրա խոսքով, հանցագործության մասին ստացված բոլոր ութ հաղորդումներն ուղարկվել են քննչական կոմիտե՝…
