Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ

Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ, հայտնում են ՀՀ կառավարությունից։   Նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:   Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:  

Կարդալ ավելին

Փաշինյանը խոստովանել է, որ Հայաստանին միտումնավոր պատրաստել են Ռուսաստանից շրջադարձի, նրա հայտարարությունները մերժելի են. ՌԴ ԱԳՆ

  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2023 թվականի սեպտեմբերի 24-ի անկախության օրվա առթիվ ուղերձը անընդունելի հարձակումներ է պարունակում Ռուսաստանի դեմ և չի կարող այլ բան չառաջացնել, քան մերժում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։   «Փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։ Փաշինյանի վերջին հայտարարությունները հաստատում…

Կարդալ ավելին

Երևան է ժամանել ՌԴ Ներքին գործերի նախարարը

Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի ներքին գործերի նախարարության հետ համատեղ կոլեգիայի նիստին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։   «Այսօր Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների համատեղ կոլեգիայի…

Կարդալ ավելին

ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աջակցելու պատրաստակամ միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների և սոցիալական նախաձեռնությունների առկա ռեսուրսները գույքագրելու ու դրանց հետագա կիրառումը պլանավորելու նպատակով` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզը»՝ https://map.socservice.am/login։   Ներկայում տեղահանված անձանց կարիքները գույքագրվում և բավարարվում են ՀՀ կառավարության կողմից` մարզպետարանների համակարգմամբ։ Այնուամենայնիվ կան մի շարք կառույցներ և հասարակական…

Կարդալ ավելին