Ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ

Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ, հայտնում են ՀՀ կառավարությունից։   Նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:   Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:   Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:  …

Կարդալ ավելին

Այսօր Հայաստան կժամանեն ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ

Այսօր Հայաստան կժամանեն ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը և USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը։ Այս մասին հայտնում է Reuters-ի աղբյուրը։   Փաուերը USAID-ի առաջին ղեկավարն է, որը կժամանի Հայաստան։

Կարդալ ավելին

Բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով. Արցախի ՆԳՆ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ`դեպի ՀՀ քաղաքացիների անվտանգ երթևեկը կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվող մեր հայրենակիցների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Հաշվի առնելով ստեղծված…

Կարդալ ավելին

Արցախից Հայաստան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00 դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր:   ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ,16 վիրավորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ինը` միջին ծանրության:

Կարդալ ավելին