Ընդդիմության այսօրվա հանրահավաքը հետաձգվում է
Ընդդիմության այսօրվա հանրահավաքը հետաձգվում է, այս մասին հայտարարել են Ազգային կոմիտեից։ «Շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք: Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է…
