Առաջին երկու օրվա ընթացքում բժշկական ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի

Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում և Գորիս քաղաքում շուրջօրյա գործում են առաջին բժշկական օգնություն կետեր, որտեղ ծառայություններ են մատուցում Գորիսի բժշկական կենտրոնի և Երևանի պոլիկլինիկաներից գործուղված բժիշկները։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Բժիշկների կազմում կան նաև նեղ մասնագետներ (նյարդաբան, սրտաբան, ներզատաբան): Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաները, որոնք ըստ անհրաժեշտության իրականացնում են…

Կարդալ ավելին

Արցախի Մարտունի քաղաքից հեռացվում է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանը

Արցախի Մարտունի քաղաքից հեռացվում է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հուշարձանը։ Համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում են ապամոնտաժման աշխատանքները։

Կարդալ ավելին

Ադրբեջանը Կարմիր Խաչի համար Ստեփանակերտից Հայաստան ճանապարհ կբացի Կապան-Գորիս հատվածով

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ «աշխատանքներ են տարվում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին Գորիս-Կապան-Էյվազլի-Ֆիզուլի-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհով բժշկական տարհանման և մարդասիրական օգնության բացառիկ մուտք ապահովելու ուղղությամբ»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կարդալ ավելին

Արտակ Բեգլարյան. Ականատեսների գնահատականով, ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է

Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը թելագրամի իր ալիքում գրել է. «Պաշտոնական տվյալներով, 290 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից տասնյակների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 20 մահ։ Շատերն անհետ կորած են։ Ականատեսների գնահատականով, կրակում ամբողջությամբ այրվել է ավելի քան 100 մարդ։ Վնասվածքներ ստացածներին Հայաստան տեղափոխելու համար բժշկական ուղղաթիռ է եկել»։

Կարդալ ավելին