Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է. Արցախի ՆԳՆ-ն հորդորում է չշտապել
Արցախի ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքերում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ «Սիրելի’ հայրենակիցներ, ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար խնդրում ենք չշտապել։ Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։ Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում՝ վարչակազմերին։ Խնդրում ենք ըմբռնումով…
