Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանին կալանավորել է 4 ամսով

Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանք է տվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասված էր, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրում են «ահաբեկչություն» ֆինանսավորելու մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական ուժայինները ձերբակալել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին

Կարդալ ավելին

Արցախից Հայաստան տեղափոխված 7 անձ է մահացել, որից 6-ը պայթյունից տուժածներ են․ ԱՆ

ՀՀ բուժհաստատություններում Արցախից Հայաստան տեղափոխված 7 անձ է մահացել, որից 6-ը պայթյունից տուժածներ են։ Այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։ «Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,- նշեցին նախարարությունից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: Մինչ օրս ցամաքային եւ օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349…

Կարդալ ավելին

Շուշի-Լաչին ճանապարհին բենզատար է շրջվել. Հայերի երկու մեքենա է այրվել

Շուշի-Լաչին ճանապարհին շրջվել է ռուս խաղաղապահ զորակազմին պատկանող «Կամազ» մակնիշի բենազատար մեքենա։   Ադրբեջանի ԱԻ նախարարությունը հայտնում է, որ դրա հետևանքով այրվել են հայերին պատկանող Hummer և Mercedes մակնիշի երկու մեքենա։

Կարդալ ավելին

Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցությամբ՝ ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից՝ հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ պայմանավորվելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ…

Կարդալ ավելին