Գիշերը Հայաստան է տեղափոխվել ԼՂ հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ. ՀՀ ԱՆ

Գիշերը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժօգնություն ստացող 25 պացիենտ: Այս մասին  հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Նրանք բուժումը կշարունակեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող համապատասխան բժշկական կազմակերպություններում»,- նշում են նախարարությունից:

Կարդալ ավելին

Ադրբեջանը պահանջել է իմ ժամանումը Բաքու. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի. Դավիթ Բաբայան

Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, կուսակցականներ, Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի…

Կարդալ ավելին

ԱԺ հանձնաժողովը քննարկում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը (ուղիղ)

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ սեպտեմբերի 28-ին,  քննում է Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը՝ Հռոմի ստատուտը: Համաձայնագրի վավերացումը նախատեսում է պարզ ընթացակարգ, ինչպես սովորական նախագծերի, համաձայնագրերի համար է. նախ՝ գլխադասային հանձնաժողովում կքննարկվի, այս դեպքում՝ Պետաիրավական, այնուհետեւ՝ դրական եզրակացություն ստանալուց հետո, հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում այն արդեն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: ԱԺ-ում Հռոմի կանոնադրության…

Կարդալ ավելին

Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան

Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65036 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Կարդալ ավելին