Հոգևորականներն այցելում են Արցախից բռնի տեղահանվածներին, Եկեղեցին հոգևոր, հումանիտար և սոցիալական աջակցություն է ցուցաբերում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական Ծառայության գրասենյակը և հայաստանյան թեմերն այս օրերին լծված են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին, հայտնում են Մայր Աթոռից։ «Նորին Սրբության հատուկ ուշադրության կենտրոնում է Արցախից բռանագաղթած մեր զավակներին կեցավայրերով ապահովման խնդիրը։…
