Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել սահմանագոտում իրադրության վերաբերյալ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 17-ին`  ժամը 09։55-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:

Կարդալ ավելին

Արտակ Զեյնալյանը քվեարկության եկել էր կնոջ, դստեր և զորակոչիկ որդու հետ

«Ես շատ լավ մարզական վիճակում եմ, այսօր հասցրել եմ 40 րոպե հեծանիվ քշել և տրամադրությունս մարտական է»,- Արաբկիր վարչական շրջանում՝ Վ. Վաղարշյան 12 հասցեում գտնվող 4/30 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։ Նա նշեց, որ Երևանի ավագանում քվեարկության եկել է կնոջ, դստեր և զորակոչիկ որդու…

Կարդալ ավելին

Արարատ Միրզոյանը կմեկնի Նյու Յորք

Սեպտեմբերի 18-24-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին և բարձրաստիճան միջոցառումների: Նախատեսվում են ՀՀ ԱԳ նախարարի մի շարք հանդիպումներ ՄԱԿ և այլ երկրների գործընկերների հետ։

Կարդալ ավելին