September 2023 Page 132

Կատարվել է Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով

Սեպտեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում, հընթացս Պատարագի սրբազան արարողության, կատարվեց Հանրապետական մաղթանք Արցախի անկախության տոնի առիթով։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Բարեգութն Աստված Արցախի պետականության և ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։

Կարդալ ավելին

Երևանը բոլորիս սիրտն է․ «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը՝ Հյուսիսային պողոտայում

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը շարունակում է շրջել քաղաքի տարբեր վարչական շրջաններում: Այս անգամ նրանք շրջելել են Հյուսիսային պողատայում, Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում: Ներկայացրել են իրենց ծրագրերը քաղաքը ավելի բարեկարգ դարձնելու վերաբերյալ։      

Կարդալ ավելին

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը՝ Եռաբլուրում

«Ուժը Հայրենյաց կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը Եռաբլուր կատարած այցի ժամանակ «Իրավունքի հայրենիք» հասարակական կազմակերպության կողմից ստացել է շնորհակալագիր՝ հասարակական կազմակերպության առաքելությանը բազմակողմանի աջակցելու և ցուցաբերած հայրենասիրական դրսևորումների համար։  

Կարդալ ավելին

Ադրբեջանը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը, կա վիրավոր. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 15։30֊ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն  կայուն է»։

Կարդալ ավելին