September 2023 Page 25

ՀՀ ԱԳՆ հիշեցնում է օտարերկրյա լրագրողներին երկրում նրանց գործունեության կանոնները

Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԱԳ նախարարի 2023թ. հուլիսի 27-ի 1943-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի՝ լրագրողի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կարգը սահմանելու մասին» դրույթների` Հայաստանի Հանրապետություն այցելող  օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրագրողի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան հավատարմագրման առկայության…

Կարդալ ավելին

Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր. ԱՀ ՆԳՆ

ԱՀ ներքին գործերի նախարարության Հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը գրում է. «Հանրապետական բժշկական կենտրոնի բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր։ Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան»։

Կարդալ ավելին

Պայթյունից տուժածների կյանքը փրկելու համար օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա․ ԱՀ ՄԻՊ

Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա։ Այս մասին գրում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով կան հարյուրավոր տուժածներ։ Վիրավորների եւ զոհերի հստակ թիվ դեռեւս հնարավոր չէ պարզել։ Հանրապետական բժշկական կենտրոնում եւ Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական եւ դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն…

Կարդալ ավելին

ՄԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել Արցախից տեղահանվածներին

ՄԱԿ-ը օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվածներին, եթե կազմակերպությունը նրանց հետ շփման հասանելիություն ստանա: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։   «Մենք ուշադիր և մեծ մտահոգությամբ հետևում ենք մարդկանց զանգվածային տեղաշարժին դեպի Հայաստան։ Եթե ​​ՄԱԿ-ին տրամադրվի մուտքի իրավունք, մենք պատրաստ ենք իրականացնել հումանիտար կարիքների գնահատում և օգնություն տրամադրել տուժած մարդկանց:…

Կարդալ ավելին