
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը։ «Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ղարաբաղ Տելեկոմի Ձեր հեռախոսահամարները կշարունակեն գործել ՀՀ տարածքում` գրանցվելով Team Telecom Armenia-ի ցանցում»,- ասվում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի հայտարարությունում։