Պուտինը որոշել է չեղյալ հայտարարել Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Ազգային փոքրամասնությո ւնների պաշտպանության շրջանակային կոնվենցիան չեղարկելու մասին օրինագիծը։ «Գազետա ռու»-ն գրել է, որ փաստաթղթի տեքստը տեղադրված է խորհրդարանի ստորին պալատի էլեկտրոնային բազայում։ Փաստաթուղթը ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության կողմից Ստրասբուրգում 1996 թվականի փետրվարի 28-ին։ Օրենքի նախագծի հիմնվորման մեջ նշվում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2022 թվականի…

Կարդալ ավելին

Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ վրա հարձակման համար Ադրբեջանին դատապարտող բանաձև

Եվրախորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում պատրաստվում են դատապարտել Ադրբեջանի վերջին չարդարացված հարձակումը: Եվրոպական խորհրդարանի կայքից տեղեկացանք, որ հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ Ադրբեջանի հարձակումից հետո: ԵԽ կայքում հրապարակված հայտարարությունում նշվում է , որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը հանգեցրել է իրենց տներից էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի: Հիշատակում կա այն մասին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես զգուշացրել էր ԼՂ-ում էթնիկ զտումների մասին: Դեբատը կանցկացվի հոկտեմբերի 3-ին ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևի քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 5-ին: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից…

Կարդալ ավելին

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 84 հազար 770 անձ

Հայաստան  սեպտեմբերի 29-ի ժամը 06:00-ի դրությամբ ժամանել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 84 հազար 770 անձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունեցին…

Կարդալ ավելին

Արցախում պայթյունի տարածքից մինչ այս պահը հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։ «Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։ Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին