ՄԻՊ աշխատանքային խմբեր՝ Գորիսում, Կոռնիձորում և Վայքում

Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խմբեր են աշխատում Գորիսում, Կոռնիձորում և Վայքում։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ հաշվառման կենտրոններում Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։ Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են՝ 116 և (096) 116 100։

Կարդալ ավելին

4 օրով դադարեցվելու է երթեւեկությունը Լեւանի լեռնանցքի թունելով եւ Պուշկինի լեռնանցքի թունելով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելի (Դիլիջանի թունել) և Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Սևանի լեռնանցքի թունելով՝ սույն թվականի հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00,…

Կարդալ ավելին

Արցախից բռնի տեղահանված մոտ 75 000 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին

Ժամը 18։00 դրությամբ Արցախից բռնի տեղահանված 74 400 անձանցից 17 153 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից, քիչ առաջ հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 բռնի տեղահանված անձ, Արարատի մարզում՝ 3 665, Արմավիրի մարզում՝ 1 231, Գեղարքունիքի մարզում՝ 1542, Լոռու մարզում՝ 663, Կոտայքի մարզում՝ 4 156, Շիրակի մարզում՝ 783, Սյունիքի մարզում՝ 1958, Վայոց ձորի…

Կարդալ ավելին

Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ օպերատիվ շտաբ․ ԱՀ ՆԳՆ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են հետևյալ իրերը(լուսանկարներ) Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»։

Կարդալ ավելին